ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության գործընթացն աննախադեպ արագությամբ է ընթանում, սակայն անդամակցության ժամկետը կախված կլինի միայն երկրների կողմից անդամակցության արձանագրության վավերացումից։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մադրիդում անցկացվող գագաթնաժողովին ժամանելուն պես, գրում է ՏԱՍՍ-ը։ «Առաջնորդները պատմական որոշում կկայացնեն՝ հրավիրելով Ֆինլանդիային և Շվեդիային դառնալ ՆԱՏՕ-ի անդամ՝ Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի միջև համաձայնության …

