Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 9-ի կապակցությամբ․ Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ, Մայիսի 9-ը հայ ժողովրդի տարեգրության ամենանվիրական ու հպարտություն պարգևող օրերից է, որն ամփոփում է պայքարելու, հաղթանակ կերտելու և Հայրենիք պաշտպանելու խորհուրդը: Հաղթանակի բերկրանքն ու Հայրենիքի նվիրյալ զավակի զգացողությունը երբեք չի լքելու մեզ, որովհետև մենք շարունակում ենք կրել մաքառող, արարող ու ծանր փորձություններ հաղթահարող …

