ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Կանադայի 43 քաղաքացու նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ցուցակում ընդգրկված են դաշնային և տարածաշրջանային պաշտոնյաներ, իշխող Լիբերալ կուսակցության անդամներ և հասարակական գործիչներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Այն պայմաններում, երբ Կանադայում իշխող Ջասթին Թրյուդոյի վարչակարգը համառորեն վարում է ռազմատենչ ռուսատյացության քաղաքականություն, ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում հակաքայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Օտտավայի …

