Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ապրիլի 9-ի հետ կապված համաներման ակտ է հրապարակել, հայտնում է 1tv.ge-ն։ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 15 դատապարտյալի, այդ թվում՝ յոթ կնոջ, ովքեր այսօր կլքեն քրեակատարողական հիմնարկները։ Սակայն համաներում ստացած դատապարտյալներից վեցը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Իր հերթին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է․ «Յուրաքանչյուր վրացի …

