Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում մեկնարկել են Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքները, տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավոր փոփոխություն է կատարվել ճանապարհային երթևեկության սխեմայում։ Վրաստանի սահմանից դեպի Վանաձոր ուղղությամբ մեքենաները հիմնանորոգվող կամուրջը կարող են շրջանցել Ալավերդի քաղաքով անցնող ճանապարհով։ Իսկ Վանաձորից դեպի Վրաստանի սահման ուղղությունը վարորդները …