Աշխարհում չկա լրագրող, որ ինձ ավելի սուր հարց տա, քան ես եմ ինքս ինձ տալիս․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

«ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե այս պահին պատերազմի վտանգ չկա, նշանակում է, որ այդ պահին սահմանին կուտակումներ չկան, բայց դրանք կարող են առաջանալ ժամերի, օրերի, շաբաթների, ամիսների ընթացքում»,- այս մասին այսօր առցանց ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը «արժանապատիվ խաղաղություն» ասելով՝ վարչապետը պարզաբանեց.

«Մանրուքները շատ կարևոր են. ինչ նկատի ունենք արժանապատիվ խաղաղություն ասելով, հնարավո՞ր էր արդյոք խաղաղության հասնել: Ես 2020 թ. սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում ասել եմ այդ մասին. հնարավո՞ր էր այնպես անել, որ պատերազմը չսկսվեր: Այո՛, դրա համար պետք էր ընդունել, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, ընդ որում` այնպես չի, որ 2018-ից հետո այդ անհրաժեշտությունն առաջացավ: Սերժ Սարգսյանը 2017 թ. հունիսին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց` Ադրբեջանը համարում է` ԼՂ հարցն իր ներքին հարցն է: Հիմա նաև նախկին իշխանության ներկայացուցիչներն են ասում` հնարավոր է: է՛, հնարավո՞ր էր՝ անեիք:

Ենթադրենք՝ գալիս էի, ու էն ելույթը, որ վերջին շրջանում ունենում եմ` որոշ փաստեր բացահայտելով, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ դրանից հետո բոլորս պիտի ասեինք` այո՛, դե եկեք ԼՂ-ն ճանաչենք Ադրբեջանի մաս, արձանագրենք նաև ԼՂ ադրբեջանցիների վերադարձի և բնակություն հաստատելու իրավունքը, արձանագրենք ԼՂ հետագա ճակատագրի հարցում Ադրբեջանի վետոյի իրավունքը: Ասում են` Լաչինի միջանցքը էսքան պիտի լիներ, բայց բանակցային փաստաթղթերում ոչ մի նման բան չկա»:

Ըստ Փաշինյանի՝ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ ԼՂ հարցի կարգավորման շուրջ բանակցվող փաստաթուղթը, այն ստորագրելու պարագայում, ԼՂ հարցը չէր լուծում, այդ հարցը լուծվելու էր հետագա բանակցությունների ընթացքում. այդտեղ որոշակի շրջանակներ էին արձանագրվում, և դրա շուրջ ՀՀ և Ադրբեջանի մեկնաբանությունները միմյանցից տրամաբանորեն տարբեր էին:

«Հանրությանը դրանում համոզելու համար ինքս պետք է համոզված լինեի, որ դա ճիշտ ճանապարհ է: Ես դրանում համոզված չէի, որովհետև դա նշանակում էր` ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս: Պիտի գայի, ասեի` գիտեք, ժողովո՛ւրդ, վերջին 20 տարին անիմաստ ժամավաճառությամբ ենք զբաղվել, որովհետև այն, ինչ առաջարկվում էր 97-98 թթ., այսօր առավելագույնը, որ կարող ենք ունենալ, գուցե այն առաջարկածից վատ է: Այդ բանակցության մանրամասները հրապարակելուց հետո ո՞վ է երաշխավորում, որ բանակցությունները չէին դադարելու, ու պատերազմ չէր սկսվելու, կամ միջազգային հանրությունը չէր դատապարտելու Հայաստանին` աշխատանքային բովանդակությունը սփռելու և պոպուլիստական ձևով շահարկելու համար, և երբ պատերազմ տեղի ունենար, ու այս նույն հետևանքը լիներ, այն ժամանակ ավելի ուղիղ պիտի մեղադրեին` չհաշվարկված ու ոչ խելամիտ հայտարարություններով պատերազմ հրահրեցիր:

Ես պիտի ասեի` այն բանակցային գործընթացը, որ ստացել եմ, ռումբ է` դրված ՀՀ պետականության և ինքնիշխանության տակ, պիտի դա ասեի, ու ամենատարբեր կողմերից հակառակն ապացուցեին, պիտի ասեին` հեղափոխություն կազմակերպեցիք, որ ԼՂ անկախության հարցը ձախողեիք»,- ասաց վարչապետը:

«Ես պիտի ասեի` այն բանակցային գործընթացը, որ ստացել եմ, ռումբ է` դրված ՀՀ պետականության և ինքնիշխանության տակ, պիտի դա ասեի, ու ամենատարբեր կողմերից հակառակն ապացուցեին, պիտի ասեին` հեղափոխություն կազմակերպեցիք, որ ԼՂ անկախության հարցը ձախողեիք»,- նշեց վարչապետը:

«Ես ինքս էլ եմ ինձ քննադատում… Աշխարհում չկա այնպիսի լրագրող, որ ինձ ավելի սուր հարց տա, քան ես եմ ինքս ինձ տալիս»,- ընդգծեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: