Ընդդիմադիրներից մեկն ԱԺ-ում իմ տեղը նստելու համար մեծ ջանք էր գործադրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ես չէ, որ պետք է ընդդիմության սխալն ու ճիշտը որոշեմ»,- այս մասին առցանց ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության գործողութուններին:

Վարչապետի դիտարկմամբ՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը քաղաքական պատկերացումներ է փոխել:

«Ընդդիմությունն իր գործունեության մեջ փորձում էր կրկնել այն նույն քայլեր, որոնք կատարվել են 2018 թվականի մարտի 31-ից մինչև մայիսի 8-ը:

Օրինակ՝ մեզնից առաջ Ֆրանսիայի հրապարակում ոչ ոք ցույց և վրաններ տեղադրելու ակցիա չէր արել, միաժամանակ երեք տեղից մեկնարկվող քայլարշավներ չէր արել: Նունիսկ բառապաշարի ու շարժուձևի կրկնություն կա, ինչը առնվազն ծիծաղելի է:

Նույնիսկ ընդդիմության առաջնորդներից մեկը պատգամավոր ընտրվելուց հետո շատ մեծ ջանք էր գործադրել, որ ԱԺ-ում նստի հենց այն տեղը, որտեղ ես եմ նստել պատգամավոր եղած ժամաակ»:

Ընդդիմության գործողություններում նոր բաղադրիչը «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսն էր, բայց ԱԺ վերջին ելույթում ես ասացի, թե ինչի մասին են բանակցել»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: