Գերիների 90 %-ը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Քանի դեռ ունենք Ադրբեջանում պահվող գերի, թեկուզ մեկ հոգի, մեր ջանքերը չեն կարող արդյունավետ համարվել»,- այս մասին այսօր առցանց ասուլիսում նշեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ փորձում ենք հնարավորինս արդյունավետ դարձնել այդ ուղղությամբ մեր իրագործվող ջանքերը:

Անդրադառնալով գերիներից մեկի քրոջ հարցին՝ նոյեմբերի 9-ից հետո Խծաբերդ, Հին թաղեր գյուղերից գերեվարված շիրակցի պահեստազորայինների մասին՝ վարչապետն ասաց, որ Խծաբերդից գերեվարված անձանց հարազատներն իր հետ անձնական տասնյակ հանդիպումների ժամանակ հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ են զինվորները հայտնվել այնտեղ, եթե այդ տարածքները հանձնված էին:

«Ես բազմիցս պարզաբանել եմ, որ այդ տարածքները հանձնված չեն եղել: Եվ այդ տարածքները դե յուրե պետք է լինեին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և նրանց վերահսկողության ներքո: Եվ եռակողմ հայտարարության հիման վրա՝ Զինված ուժերը մնացել են այն դիրքերում, որոնցում պետք է լինեին: Խնդիրն այն է, որ այդ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին էր»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն ասաց նաև, որ այն ժամանակ ռուս խաղաղապահների հրամանատարի, ընդհուպ ՌԴ նախագահի հետ է այդ թեման մի քանի անգամ քննարկել: Գերեվարման հանգամանքների հետ կապված կա հարուցված քրեական գործ։

«Ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի՝ գերիներին չվերադարձնելու քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը: Այսօր հաստատված գերեվարված անձանց 90 և ավել տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում»,-ասաց վարչապետը:

Նա հայտնեց, որ այդ հարցը բազմիցս է բարձրացրել ռուսաստանցի գործընկերների հետ քննարկումներում, դա սկզբունքային հարց է, առաջին հերթին Հայաստանը, նաև ՌԴ-ն և ողջ միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն, որ որպեսզի գերեվարված անձանց վերադարձն ապահովվի:

Անդրադառնալով գերիների վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ Փաշինյանը վստահեցրեց, որ միջազգային հարթակներում և բոլոր աշխատանքային քննարկումներում շարունակում են այդ հարցը բարձրացնել և պետք է շարունակեն այդ ուղղությամբ աշխատանքները: Նա հիշեցրեց, որ այդ հարցով նաև հայկական կողմը դատական գործընթացներում է միջազգային ատյաններում: «Եվ մենք հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները վերադառնան Հայաստանի Հանրապետություն»,-շեշտեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: