Փաշինյանը՝ լրագրողների հետ դեմ առ դեմ ասուլիս անցկացնելու իր մտավախության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

Հարցերը նախապես ուղարկվել են, հեռարձակումն իրականացնում է Հանրային հեռուստաընկերությունը: Մի քանի տասնյակ լրատվամիջոցներ բոյկոտել են այս ասուլիսը, որոշները նշել են, որ նախորդ անգամ իրենց հարցերը ուղիղ եթերում խեղաթյուրվել են։

Անդրադառնալով Factor.am-ի հարցին, թե ինչու է խուսափում լրագրողների հետ դեմ առ դեմ ձևաչափով ասուլիսներից, ո՞րն է մտավախությունը նախկին գործընկերների հետ ուղիղ շփվելու հարցում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այս քննարկումը տարօրինակ է, որովհետև հարցի հեղինակն ասում է՝ ինչո՞ւ եք խուսափում ուղիղ հարցից, այն դեպքում, երբ եթերում հնչում է իր ուղիղ հարցը։

«Չգիտեմ՝ քանի լրատվամիջոցների մասին է խոսքը, բայց որքան տեղյակ եմ, բոյկոտել են այն լրատվամիջոցները, որոնք ներկայացնում են այն քաղաքական շրջանակներին, որոնք վերջին շրջանում բոյկոտային լայն գործունեություն են ծավալել։

Հիմա նկարագրեմ իրավիճակ՝ ենթադրենք հրավիրել ենք ասուլիս, հրավիրել ենք լրատվամիջոցներին, և այդ նույն լրատվամիջոցներն ասում են՝ մենք բոյկոտում ենք։ Պատճառ միշտ էլ կգտնեն՝ կրկնելով իրենց քաղաքական կարգախոսները։

Կամ չեն բոյկոտում, գալիս են հարց են հնչեցնում, պատասխան են լսում, որը իրենց դուր չի գալիս և ասում են՝ բոյկոտում ենք, որովհետև պատասխանը չի բխում մեր ինչ-ինչ պատկերացումներից, կամ այդ նույն լրատվամիջոցների մի մասը, ովքեր վերջին շրջանում լայնորեն ներգրավված են Երևանի փողոցները կաթվածահար անելու պրակտիկայի մեջ, ինչ-որ պատասխան իրենց դուրս չի գալիս և որոշում են կաթվածահար անել, կամ լքել ասուլիսի դահլիճը, այդ դեպքում ի՞նչ պետք է անենք։ Ես նկատի ունեմ՝ եթե խնդիրը բոյկոտն է, ապա բոյկոտելու պատճառ միշտ էլ կգտնվի։

Կամ այդ լրատվամիջոցների քաղաքական լիդերները, հիշեցնեմ, խորհրդարանական ընտրություններում բոյկոտեցին ուղիղ եթերում բանավիճելու հնարավորությունը, ես չտեսա այդ նույն լրատվամիջոցների դատապարտումը, թե ինչո՞ւ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները չեն գնում հանրության առաջ բանավիճում»։

Մանրամասները՝ տեսանյութում: