Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» համատեղ հարթակի առաջին՝ քաղաքականությունների երկխոսությունը

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Հայաստանի կառավարությունը` Համաշխարհային բանկի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ այսօր մեկնարկել է «Աճ և վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և բարգավաճման» հարթակն՝ ի աջակցություն Հայաստանի հեռանկարային կայուն զարգացման, կանաչ վերականգնման ու աճի․ տեղեկացնում են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից։

«Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը, Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ինչպես նաև շահագրգիռ պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։

«ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի նպատակն է միակցել ու օպտիմալացնել քաղաքականություններն ու ներդրումային նախաձեռնությունները` հանուն Հայաստանի կանաչ տնտեսության անցման:

Այսօրվա միջոցառումը քաղաքականությունների մակարդակում շահակիրների կողմից համատեղ կազմակերպվող թեմատիկ երկխոսությունների շարքի առաջին հանդիպումն էր` նորարար գաղափարներ առաջարկելու և գլոբալ գիտելիքներին տեղեկանալու նպատակով, ինչն առանցքային է կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունություն ձևավորելու տեսանկյունից:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ողջունել է քննարկման մասնաիցներին և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը չափազանց բարձր է գնահատում նման նախաձեռնությունները՝ կատարված աշխատանքն ամփոփելու, դասեր քաղելու և հետագա քայլերը նախանշելու տեսանկյունից։ «Այս գիտակցումը լավագույնս արտահայտված է Կառավարության՝ 2021-2026թթ․ ծրագրում, որով մենք նախատեսել ենք մի շարք միջոցառումներ՝ կանաչ էներգիայի տեսակարար կշռի ավելացումից մինչև այլընտրանքային տրանսպորտային միջոցների խթանման և հարակից ենթակառուցվածքների ներդրման, անտառապատման և այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացում»,- նշել է փոխվարչապետն ու հավելել, որ ցածր ածխածնային ժամանակակից տնտեսություն կառուցելու ճանապարհին ՀՀ-ն կարևորում է ներառական և մասնակցային գործընթացի ապահովումը՝ միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական հանրույթի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ։

ՀԲ Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի խոսքով՝ «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը կօգնի Հայաստանին` կայուն տնտեսության անցման ջանքերում: «Կանաչ անցումը կարող է խթան լինել Հայաստանի տնտեսության համար, սակայն անհրաժեշտ է լինելու, համագործակցելով մասնավոր հատվածի և միջազգային զարգացման գործընկերների հետ, սահմանել առաջնահերթություններ և իրականացնել քաղաքականություններ ու ծրագրեր, որոնք ցածր ածխածնային են, ռեսուրսարդյունավետ և համահունչ են շրջակա միջավայրի նպատակներին»,- նշել է ՀԲ ներկայացուցիչը։

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի համոզմամբ, Եվրոպայի և մոլորակի վերաբերյալ ԵՄ-ի սահմանած առաջնահերթությունների շարքում առաջնային համարվող կանաչ օրակարգը ենթադրում է շատ ավելին քան արտանետումների ծավալի կրճատումն է: «Այն ենթադրում է տնտեսությունների, հասարակությունների և արդյունաբերության ճյուղերի համակարգային փոփոխություններ: Հայաստանի պարագայում այս հնարավորությունը հստակ է. ավելի կանաչ տնտեսությունը ոչ միայն կբարելավի հայ ժողովրդի կյանքի որակը, այլ նաև կխթանի կայուն աճ և նոր աշխատատեղեր», – ընդգծել է ԵՄ դեսպանը և հույս հայտնել, որ «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը կծառայի ի նպաստ բաց և թափանցիկ անցման՝ դեպի կանաչ տնտեսություն։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունն ավելի կանաչ դարձնելը ճիշտ քաղաքականություն է այս դժվարին ժամանակներում, և դա կարող է ծառայել որպես ազգային ռազմավարական շրջանակ` դեպի կայուն, զրոյական արտանետումներով և կլիմայակայուն տնտեսություն արդարացի և ներառական անցում ապահովելու համար՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով հնարավոր մարտահրավերները, որոնց կարող են առերեսվել ազդակիր բնակչությունն ու համայնքները։ Նա վերահաստատել է ՄԱԶԾ-ի պատրաստակամությունը` մեկտեղելու իրենց ջանքերը ԵՄ-ի, ՀԲ-ի և այլ գործընկերների հետ` օժանդակելով ՀՀ կառավարությանը` կանաչ տնտեսության փոխակերպվելու ապացուցահենք, արդարացի և ռազմավարական գործընթացում, նպաստելով տնտեսական աճին, մարդկային զարգացմանը և երկրի եզակի բնական կապիտալին:

Քննարկումների ընթացքում Կառավարությունը ներկայացրել է Հայաստանում կանաչ տնտեսության անցման իր տեսլականն ու կլիմային և շրջակա միջավայրին վերաբերող քաղաքականությունը, որոնք կնպաստեն Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը, իսկ գիտակրթական հանրույթի, պետական հատվածի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են կանաչ և դիմակայուն տնտեսության անցման ճանապարհին առկա մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ իրենց փորձն ու դիրքորոշումը։

Փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել բոլոր գործընկերների և շահակիրների ջանքերն ու պատրաստակամությունը` մեկտեղելու իրենց գիտելիքները, փորձն ու ռեսուրսներն ի նպաստ երկրի կայուն աճի` «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։