Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին հայտարարել է, որ իր երկիրն ընդլայնում է դիվանագիտական ներկայությունը Կենտրոնական, Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Կովկասում։ Այս մասին տեղեկանում ենք Կանադայի կառավարության կայքից։ Մասնավորապես, հետևելով ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց ու Գերմանիայում դեսպան Ստեֆան Դիոնի առաքելությանը և հայկական ժողովրդավարությանը Կանադայի աջակցությունն ավելացնելու ուղիների վերաբերյալ զեկույցին՝ Կանադան որոշել է Հայաստանում լիարժեք …

