Շատ մտահոգիչ են Կարեն Անդրեասյանի արտահայտությունները․ ԲԴԽ-ն չի՛ կարող վեթինգի անվան տակ անհիմն միջնորդությունը բավարարել․ Գրիգոր Բեքմեզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ

-Պարո՛ն Բեքմեզյան, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին լրագրողներս նշանակումից ի վեր «հետապնդում ենք»՝ հարցով, թե ինչո՞ւ վեթինգ չի իրականացվում։ Նաև քաղհասարակության ներկայացուցիչներ են նրա հետ հույս կապել, որ Օմբուդսմեն աշխատած տարիներին օբյեկտիվ գնահատականներ տված լինելով դատական համակարգին՝ արդեն որպես նախարար՝ լրջագույն փոփոխություններ կիրականացնի։ «Սիվիլնեթի» հետ հարցազրույցում նախարար Անդրեասյանն ասել է, որ վեթինգի գործընթացը գնում է ցածր և տխուր տեմպերով, և որ ինքը հիասթափություններ ունեցել է։ Իրենց կողմից ԲԴԽ տարած կարգապահական վարույթները երբեմն հիմնավոր չեն մերժվում դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցով՝ պիտի լիներ խիստ պատասխանատվություն և չի եղել։ «Ես հրավիրում եմ ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին՝ ուսումնասիրել, թե ի՞նչ է կատարվում ԲԴԽ-ում, ո՞վ պետք է դատի ԲԴԽ-ին, ո՞վ պետք է դատի դատավորներին։ ԲԴԽ-ին պետք է դատի հասարակությունը»,- նշել է Կարեն Անդրեասյանը։ Ի՞նչ է կատարվում ԲԴԽ-ում, ինչո՞ւ է ԲԴԽ-ն շատ մեղմ վարվում դատավորների հետ, և շատ հեռացումներ չեն լինում, ինչի ակնկալիքը, ըստ երևույթին, կա։

-Չեմ լսել այդ հարցազրույցը, չնայած դատական համակարգի հետ կապված գործընթացներին սովորաբար փորձում եմ հետևել։ Շատ մտահոգիչ են այդ արտահայտությունները։ Մտահոգիչ են ոչ թե այն պատճառով, որ արդյո՞ք մենք սխալ ենք աշխատում, այլ մտահոգիչ է, որ պետական բարձր պաշտոնյան նման արտահայտություններով է խոսում ԲԴԽ-ի վերաբերյալ։ Գործընթացի համար կա մի կարևոր բնորոշիչ, կա մեկ ազդակ, որը կողմերը կարող են շատ հանգիստ տեսնել և գնահատել՝ արդյո՞ք ԲԴԽ-ն օբյեկտիվ է իր որոշումների մեջ, թե՞ ոչ։ Դրանք մեր որոշումներն են, որոնք հրապարակային են, և ցանկացած սուբյեկտ կարող է մտնել ու կարդալ, տեսնել, թե ինչ փաստեր է բերում վարույթ հարուցող մարմինը, չեմ ասում միայն նախարարությունը, նաև մյուս մարմինը՝ դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովը, ինչպես է ԲԴԽ-ն քննում։ Մեր բոլոր նիստերը դռնբաց են, կողմերը շատ հաճախ օնլայն ռեժիմով հետևել, լսել կողմերի փաստարկները, հիմնավորումները։ Որոշման մեջ արտացոլվում է ԲԴԽ-ի մոտեցումն այդ գործի վերաբերյալ, և կարող են գնահատել՝ ճի՞շտ է ԲԴԽ-ն։

-Իսկ ի՞նչն է մտահոգիչ նախարարի հնչեցրած գնահատականներում։

-Մտահոգիչ է, որ նախարարը, միգուցե, չի նկատում իրենց կողմից բերված միջնորդությունների թույլ հիմնավորվածությունները և փորձում է, ուզում է դրանց մերժման պատճառը դիտել ԲԴԽ-ի գործողությունները։ Ես չեմ ուզում համեմատել նախարարությանը կամ նախարարին այլ փաստաբանների և սուբյեկտների հետ, ովքեր, ըստ էության, դատարանում գործ են պարտվում, սկսում են մեղադրել դատավորին՝ առանց տեսնելու՝ գործը հիմնավո՞ր էր, թե՞ ոչ, ինչի արդյունքում նաև դատական համակարգի վարկանիշն է իջնում։ Բայց հավատացե՛ք, ամենայն անկեղծությամբ եմ ասում, ցանկացած վարույթ, որ գալիս է ԲԴԽ և հիմնավորվում է, ստանում է արժանի գնահատական բավարարման տեսքով։

Ցանկացած վարույթ, որ գալիս է ԲԴԽ և ենթակա չէ բավարարման, դատավորի անկախության պաշտպանը, երաշխավորը հենց Բարձրագույն դատական խորհուրդն է։ Եվ մենք չենք կարող միայն վեթինգի անվան տակ անհիմն բերված միջնորդությունները կամ թույլ միջնորդությունները, որոնք չունեն բավարար հիմքեր, բավարարենք, ինչ է թե՝ մարդիկ ասեն, որ տեսեք՝ ԲԴԽ-ն այս մի դատավորին էլ պատժեց։ Դա անթույլատրելի է։ Իմ կարծիքով՝ վեթինգը չի ենթադրում մի քանի վարույթ ԲԴԽ բերելով և սպասելով, որ այդ վարույթները պետք է ստանան դրական արդյունք, տվյալ դեպքում՝ վարույթը բերողի համար, և դա դիտել որպես վեթինգ։ Վեթինգը շատ ավելի գլոբալ կոմպոնենտ ունի, և այդ կոմպոնենտի մեջ պետք է լինի ոչ միայն դատավորներին պատժելը, պատասխանատվության ենթարկելը, լիազորությունները դադարեցնելը, այլ նախ և առաջ պետք է լինի համակարգի միջավայրի ստեղծումը, որ դատավորը կարողանա այնպես աշխատել, որ դու կարողանաս դատավորից պահանջել ժամանակին գործերի օբյեկտիվ քննություն և պատասխանատվության ենթարկես դրանք չանելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան