Ս.թ. ապրիլի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Մարաղա 30․ չպատժված և շարունակվող ցեղասպանություն» գիտակագործնական գիտաժողովը՝ նվիրված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում Մարաղա գյուղի խաղաղ հայ բնակչության ցեղասպանական գործողության 30-րդ տարելիցին և թուրքադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականությանը․ տեղեկացնում են ԳԱԱ-ից։ Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն և «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության …

