Արցախի գրավյալ տարածքները դարձել են Ալիևի ընտանիքի և մերձավորների բիզնեսի առարկան․ նոր հետաքննություն

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքները դարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի, նրանց մերձավորների ու բարձրաստճան տարբեր պաշտոնյաների բիզնեսի առարկան։ Մասնավորապես, Eurasianet-ը գրում է, որ Արցախի գրավյալ տարածքներում գյուղատնտեսական հողերը գրեթե բացառապես մշակվում են պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված ընկերությունների կողմից։

Abzas Media անկախ լրատվականն օրերս հրապարակել էր զեկույց, որտեղ մանրամասն ներկայացվում էր, թե որ ընկերություններն են կառավարական պայմանագրեր ձեռք բերել Արցախում գյուղատնտեսական հողատարածքների համար: Ընկերություններից շատերը, որոնցից մի քանիսը քիչ հայտնի են, կապված են բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևի դուստրերի հետ։

Փոքր և միջին բիզնեսի զարգացման պետական գործակալությունը (KOBIA, ադրբեջանական անունը) 2021 թվականի հոկտեմբերին «Վերականգնել Ղարաբաղը» խորագրով ցուցահանդեսում ներկայացրել է այն ընկերությունների կարճ ցուցակը, որոնք ստացել են Արցախի տարբեր մասերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու պետական գործարքներ։ Գործակալության տվյալների համաձայն, որոնք այլ տեղ չեն հրապարակվել, 2021 թվականին ընդհանուր առմամբ 8376,5 հեկտար հող է վարձակալվել հինգ ընկերության՝ Agroinkishaf-2017-ի, Agro Fresh-ի, Agro Diary-ի, Azersun-ի և Kraun Ko-ի կողմից։

Պատահական չէ, որ այս ընկերություններն են ընտրվել․ դրանք սերտ կապեր ունեն կառավարության հետ։ Նշվում է, որ Azersun-ը պատկանում է թուրք գործարար Աբդոլբարի Գոզալին, որը հայտնի է որպես իշխող ընտանիքի մտերիմ:

Agro Dairy-ին շնորհվել է 851,000 մանաթի (500,000 դոլար) նախագիծ՝ 5,2 հեկտարի վրա Ակնայի և Վարանդայի շրջաններում։ Այս ընկերությունը Pasha Holding-ի մաս է կազմում, որը պատկանում է Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի՝ ազդեցիկ Փաշաևների ընտանիքի անդամներին:

Kraun Ko-R-ին տրվել է 20 միլիոն մանաթ (12 միլիոն դոլար) արժողությամբ նախագիծ՝ Կովսականում 2,3 հեկտար տարածքում աշխատանքներ իրականացնելու համար։ Լրատվականը պարզել է, որ ընկերության ունի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի ընտանիքին պատկանող ընկերությունների հետ, իսկ դրա իրավաբանական հասցեն համընկնում է նախագահի անվտանգության ծառայության պետ Բայլար Այուբովին պատկանող ընկերությունների հասցեների հետ։

Եվ սա, ամենայն հավանականությամբ, սառցաբեկորի գագաթն է, քանի որ KOBIA-ի շնորհանդեսը, ըստ երևույթին, չէր ներառում Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքների համար պետական բոլոր նոր պայմանագրերը:

Հավելենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի հանրայնացնում, թե ինչ սկզբունքով են ընտրվում այս կամ այն ընկերությունները՝ Արցախում տարբեր աշխատանքներ իրականացնելու համար։ Մրցույթներ, եթե նույնիսկ իրականացվում են, ապա լայն հասարակայնության աչքից հեռու՝ միայն յուրային գործարարների համար։ Շինարարական տարբեր աշխատանքներն էլ հիմնականում իրականացնում են Ալիևի ընտանիքին պատկանող ընկերությունները։ Տարբեր աշխատանքներում ներգրավված են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավորների ընկերությունները։

Էմմա Չոբանյան