Նորվեգիան ենթարկվել է զանգվածային կիբերհարձակման

Լուրեր

16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Անցած 24 ժամվա ընթացքում Նորվեգիայի մի շարք հաստատություններ ենթարկվել են զանգվածային DDoS հարձակման, չորեքշաբթի հայտարարել է Նորվեգիայի անվտանգության ծառայությունը՝ NSM-ը: Այդ գործողությունների մեջ այն մեղադրում է «հանցավոր ռուսամետ խմբավորմանը»: Այս մասին, հղում անելով Reuters գործակալությանը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Հարձակումները, որոնք սկսվել են գիշերվա ընթացքում, ուղղված են եղել հիմնական ծառայություններ մատուցող մասնավոր և պետական հաստատություններին, ասել է կառույցը՝ չտրամադրելով այլ մանրամասներ:

«Մենք աշխատում ենք բացահայտելու, թե արդյոք կապ կա պետական կառույցների հետ», – ավելի ուշ TV2-ին ասել է NSM-ի ղեկավար Սոֆի Նիստրոեմը: «Մենք համոզված ենք, որ ոչ մի գաղտնի տեղեկատվություն չի գողացվել»:

Չորեքշաբթի օրը խափանվել է Նորվեգիայի աշխատանքի տեսչության կայքը, և նորվեգական լրատվամիջոցները հայտնել են, որ այն եղել է հարձակման ենթարկվածների թվում։

«Վերջերս մենք տեսել ենք նմանատիպ հարձակումներ այլ երկրներում, թեև դրանցից ոչ մեկը չի հայտնել որևէ երկարաժամկետ հետևանքների մասին», – պարզաբանել է NSM-ը: