ԵՏՄ-ն հոկտեմբերի 1-ից ավտոմատ կերպով չի երկարաձգի ապրանքների ներմուծման զրոյական մաքսատուրքերը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրասիական տնտեսական միությսն (ԵՏՄ) մի շարք ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի դրույքաչափերի ժամանակավոր զրոյացումը, որն այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին ընդունվել է «փաթեթներով» և ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 30-ը, զանգվածաբար չի երկարաձգվի։ Այս մասին ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Հասկանալի է, որ մենք դա (տուրքի զրոյականացում) արել ենք այլ ուղղվածության պայմաններում, և հիմա ձեռնարկությունները հարց են տալիս՝ ի՞նչ կլինի հետո։ Մենք բոլոր ձեռնարկություններին ասում ենք, որ ավտոմատ երկարաձգում չի լինելու։ Այս համակարգը կավարտվի սեպտեմբերի 30-ին»,- ասել է նա։

Միաժամանակ, հնարավոր է կետային երկարաձգում, հավելել է նախարարը։

«Այնտեղ, որտեղ տեսնենք, որ մենք համակարգված կերպով պետք է զրոյացնենք մաքսատուրքերը որոշ տեսակի ապրանքների համար, նոր բանակցություններ կանցկացնենք բիզնեսի, ոլորտային նախարարությունների հետ, այնուհետև կհասնենք հանձնաժողովի համակարգային առաջարկներին», – ասել է Ռեշետնիկովը:

Նա հիշեցրել է, որ ԵՏՄ շրջանակում մոտ 1,3 հազար տեսակի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես զրոյացվել են։ Այս քայլերի արդյունքում բիզնեսի խնայողությունները նախարարությունը գնահատում է 23 միլիարդ ռուբլի:

Տաթև Ֆռանգյան