Կմախքներ ունեցել ենք արդարադատության համակարգում․ անմեղ անձինք ճանաչվել են դավաճան․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
Բոլորը

Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը։

«Դուք ստանձնում եք արդարադատություն իրականացնելու ոլորտում հանրության կողմից արդարադատության պահանջ ներկայացնողի դերը, և ես շատ կուզեմ, որ մեր հանրությունում դատախազն ընկալվի որպես արդարադատություն պահանջող. ոչ թե պատժող, այլ արդարադատություն վերականգնող, ոչ թե որպես դահիճ, այլ որպես սատարող»,- այս մասին ԱԺ ամբիոնից դիմելով գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանին՝ նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Մեզ պետք չէ սոսկ ֆորմալ արդարադատություն, մեզ պետք է բովանդակային արդարադատություն, երբ անձն իրապես կզգա պետության և՛ պատժիչ բռունցքը, և՛ հոգատարությունը միաժամանակ»,- նշեց պատգամավորը:

Նրա դիտարկմամբ՝ արդարադատության համակարգում առկա են եղել «կմախքներ». «Եղել են ժամանակահատվածներ, երբ անմեղ անձինք անանուն նամակի հիման վրա ճանաչվել են պետական դավաճան և կրել են պատիժ»:

Պատգամավորը գլխավոր դատախազի թեկնածուին հորդորեց չառաջնորդվել «Ընկերներին՝ ամեն ինչ, թշնամիներին՝ օրենք» սկզբունքով:

Մանրամասները՝ տեսանյութում: