Տեղն եկած ժամանակ երկաթյա բրեկետներով բուժում պետք է նշանակեք․Վահագն Ալեքսանյանը՝ Աննա Վարդապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 11:39
Գնում ենք հանրաքվեի, եթե Սահմանադրությունն անցնում է, հաջորդ ընտրություններում վարչապետի թեկնածու չեմ առաջադրվում. Փաշինյան
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովը շարունակում է քննարկվել ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

«Երբ ստանձնեք գլխավոր դատախազի պաշտոնը, պարտավոր եք լինել համառ, բայց ոչ թե պարզապես համառ, այլ աշխարհում երբևէ ապրած ամենահամառ մարդը՝ չարի դեմ պայքարում,- դիմելով թեկնածունին՝ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:- Այդ չարը միշտ արթուն է, և նրա ժանիքները միշտ սուր են: Այդ Դուք եք, որ պիտի խարտեք ու տափակեցնեք այդ ժանիքները:

Երբեք չմոռանաք, որ դուք պետք է լինեք կեղեքվածի ու ճնշվածի պաշտպանը և կեղեքողի ու ճնշողի սարսափը:

ՀՀ քաղաքացին երկար է տառապել, երկար է զրկված եղել իր նունիսկ հիմնարար իրավունքներից… Քաղաքացուն թալանել են, իր զինվոր որդիների համար վճարած հարկերով դղյակներ են կառուցել… Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի ուղեգրեր ու կազինոներում խաղադրույքի «ֆիշկա» են գնել՝ լավագույն դեպքում: Իսկ վատագույն դեպքում գնդակահարել են քաղաքացուն, ծեծելով սպանել են ինչ-որ սրճարանի զուգարանում: Սա է այն չարը, որի դեմ պայքարի ենք ուղարկում: Սրա ժանիքներն է, որ պիտի խարտեք կամ տեղն եկած ժամանակ երկաթյա բրեկետով բուժում նշանակեք: Ու այս ճանապարհին չընկճվեք»:

Մանրամասները՝ տեսանյութում: