Ռուսական զորքերը մոտենում են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ միջուկային օբյեկտին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, հայտնում է unian.net-ը՝ CNN-ին հղում տալով։ «Ռուսական ուժերն այժմ գտնվում են 20 մղոն հեռավորության վրա և մոտենում են Ուկրաինայի երկրորդ ամենամեծ միջուկային օբյեկտին», – ասել է նա՝ չնշելով կայանի անունը: Ըստ Էներգոատոմի՝ էլեկտրաէներգիայի արտադրության առումով Ուկրաինայի երկրորդ …