Աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ, տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։ Նշվում է, որ Թովմասյանը հանդիպել է օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի, ինչպես նաև շտաբում այդ պահին գտնվող արցախցիների հետ։ Քննարկման առանցքում պատերազմի հետևանքով ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին …