Չալաբյանի գործով քննիչն ու դատախազը կոպտորեն խախտում են օրենսգրքով սահմանված ընթացակարգը․ փաստաբանական խմբի հայտարարությունը

Լուրեր

15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Չալաբյանի գործով քննիչն ու դատախազը կոպտորեն խախտում են օրենսգրքով սահմանված ընթացակարգը։

«Ինչպես հիշում եք, երեկ՝ հուլիսի 10-ին, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը, և մեր պաշտպանյալի ապօրինի կալանքի ժամկետն ապօրինաբար երկարացրեց ևս 15 օրով։ Մենք նաև ասել էինք, որ դա արվում է զուտ այն բանի համար, որպեսզի քննիչն ու դատախազը հասցնեն գործն ուղարկել դատարան՝ Չալաբյանի կալանքի պայմաններում։ Հակառակ դեպքում, եթե Չալաբյանը հուլիսի 12-ին հայտնվեր ազատության մեջ, ապա գործը դատարան ուղարկելու դեպքում դատարանը կալանքի հարց չէր քննարկելու։

Այդ նույն թաքնված նպատակից ելնելով՝ երեկ քննիչը, կոպտորեն խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ ծանուցման կարգն ու ժամկտները, ուղարկել է ծանուցում առ այն, որ այսօր՝ 12։00-ին “Արմավիր” ՔԿՀ-ում իրականացնելու է վարույթային գործողություն՝ գործի նյութերի ծանոթացում։

Նշենք, որ միայն այս գործողությունից հետո կարող է քննիչը մեղադրական եզրակացությունն ուղարկել հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Եթե քննիչը պահպաներ օրենքով նախատեսված՝ ծանուցման առնվազն 2-օրյա ժամկետը, ապա վարույթն իրականացնող մարմինը միևնույնն է չէր հասցնելու գործն ուղարկել դատարան, քանի որ չէր կարողանալու ապահովեր կալանքի ժամկետի ավարտից ամենաուշը 15 օր առաջ գործը դատարան ուղարկելու պայմանը։

Բոլոր լրատվամիջոցների, իրավապաշտպան կազմակերպությունների և անձանց, միջազգային կառույցների ուշադրությունն ենք հրավիրում այս աղաղակող ամենաթողության և անօրինականության փաստի շուրջ։ Կից ներկայացնում ենք քննիչին և Երևան քաղաքի դատախազին ուղղված մեր գրության լուսապատճենը՝ իրավական և փաստական բոլոր հիմնավորումներով։

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։

«Ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից»,-կալանավայրից իր հայտարարությունում նշել էր Ավետիք Չալաբյանը: Ավետիք Չալաբյանի ազատության համար ամիսներ շարունակ պայքարում են լայն հասարակության տարբեր խմբեր` ակցիաներով, ստորագարահավաքներով և օրենքով սահմանված բոլոր միջոցներով կոչ անելով ազատել Ավետիք Չալաբյանին»,- նշված է հայտարարության մեջ։