Չինաստանի Ուհան քաղաքում խոլերայի դեպք է հաստատվել

Լուրեր

19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանի Ուհան համալսարանական քաղաքի մասնագետները խոլերայով վարակի դեպք են հաստատել։ Այս մասին ասվում է Վուչանգ շրջանի առողջապահական վարչության տարածած հայտարարության մեջ, գրում է ՆՏՎ-ն։

Նշվում է, որ հուլիսի 9-ին քաղաքի նշված տարածքում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հիվանդանոցից հաղորդում է ստացել Ուհանի համալսարանից մի հիվանդի մասին, ում մոտ դրսևորվել են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են փսխումը, փորլուծությունը և ջերմությունը։ Կատարված շճաբանական թեստը դրական է եղել խոլերայի համար։ Դրանից հետո նմուշներն ուղարկվել են շրջանային, քաղաքային և նահանգային կենտրոններ՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման նպատակով։ Այս բաժանմունքների մասնագետները հաստատել են ախտորոշումը։

Հուլիսի 11-ի դրությամբ՝ հիվանդի մոտ հիվանդության ախտանշաններն անհետացել են ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ։

Շրջանի առողջապահական մարմնի հայտարարության մեջ նաև ասվում է, որ թեստավորում է կազմակերպվել բոլորի համար, ովքեր կարող էին վարակվել համալսարանում: Նոր դեպքեր չեն հայտնաբերվել։

Տաթև Ֆռանգյան