Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 033 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 8 118, մահացել՝ 32 մարդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 623 672 դեպք, որից 1 547 531 հիվանդ ապաքինվել է, 16 338-ը ՝ մահացել: