ԱԺ-ն ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով կդիմի ՍԴ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ազգային ժողովում նախագիծ է շրջանառվում, որի համաձայն ԱԺ խորհուրդը դիմելու է Սահմանադրական դատարան, որպեսզի մանդատից զրկվեն նիստերից մեկ կիսամյակ բացակայած ընդդիմադիր պատգամավորները։ Նախագծի համաձայն այդ 32 պատգամավորներն են Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Գևորգյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Քրիստինա Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Մխիթար Զաքարյանը, Հռիփսիմե Ստումլյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ելենա Կիրակոսյանը, Ասպրամ Կրպեյանը, Արմենուհի Կուրղինլյանը, Արամ Վարդանյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը, Զեմֆիրա Միրզոևան, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահմայանը։

Ուշագրավ է, որ ցանկում բացակայում են Թագուհի Թովմասյանի և Իշխան Զաքարյանի անունները։
Հիշեցնենք` ընդդիմությունը մի քանի ամիս է պահանջում է Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Նրանք մայիսից սկսած չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքերին։ Առայժմ հայտնի չէ, թե խորհրդի նիստը, երբ է տեղի լինելու։ Նախագիծը հրապարակվել էր ԱԺ-ի կայքում, սակայն, հրապարակվելուց քիչ անց հեռացվեց։ ԱԺ նախագահի մամուլի խոսնակը փոխանցեց, որ նախագիծը հեռացվել է տեխնիկական խնդիրների պատճառով, առաջիկայում կրկին կտեղադրվի։

Նարեկ Կիրակոսյան