Աթենքը պահանջում է դատապարտում․ Էրդողանի կոալիցիոն գործընկերը ցուցադրել է քարտեզ, որում Հունաստանի կղզիները ներկայացվում են որպես թուրքական

Լուրեր

16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կոալիցիոն գործընկերն է, ցուցադրել է քարտեզ, որում Հունաստանի կղզիները ներկայացված են որպես թուրքական, գրում են տեղական լրատվամիջոցները։

Կուսակցության երիտասարդական կազմակերության՝ ուլտրաազգայնական «Գորշ գայլերի կրթության և մշակույթի հիմնադրամի» նախագահ Յիղիթ Յըլդըրըմը Բահչելիին է նվիրել  քարտեզը կազմակերպության կենտրոնակայան այցի ժամանակ։

«Մենք մեր առաջնորդին ներկայացրինք մեր աշխատանքը, որը կոչվում է «Մեր ազգային երդումը ծովերում»»,- գրել է Յըլդըրըմը սոցցանցի էջերում։

Քարտեզում Միջերկրական և Էգեյան ծովերի մի շարք հունական կղզիներ, այդ թվում՝ Կրետեն, ներկայացվում են որպես թուրքական և պատված են Թուրքիայի դրոշով։

Պաշտոնական Աթենքն արդեն արձագանքել է ստեղծված իրավիճակին։ Մասնավորապես, Հունաստանի դիվանագիտական աղբյուրը Kathimerini-ին ասել է, որ  այն հատկապես ագրեսիվ և սադրիչ գործողություն է, որը լիովին դատապարտելի է։

Աղբյուրը նշել է, որ «դա թուրքական ծայրահեղ հռետորաբանության էսկալացիայի մի մասն է, որի ականատեսն են լինում ամեն օր»։

«Հունաստանն ակնկալում է այդ անընդունելի գործողության անհապաղ և հրապարակային դատապարտում, որը կասկածի տակ է դնում Հունաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։

Էմմա Չոբանյան