Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Բաղաբերդի ամրոց: Նախարարության պատվերով մշակվել են ամրոցի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը: Նախապես իրականացվել են նաև հնագիտական պեղումներ: Աշխատանքները կմեկնարկեն համապատասխան փորձաքննություններից հետո: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ …

