Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Բաղաբերդի ամրոց: Նախարարության պատվերով մշակվել են ամրոցի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը: Նախապես իրականացվել են նաև հնագիտական պեղումներ: Աշխատանքները կմեկնարկեն համապատասխան փորձաքննություններից հետո:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանն ու Արթուր Մարտիրոսյանը շրջել են ամրոցի տարածքում, ծանոթացել իրականացված պեղումներին, քննարկել ամրոցի վերականգնման ու տեղեկատվական մոդուլային կենտրոնի կառուցմանն առնչվող հարցեր:

Վաղ միջնադարյան ժամանակաշրջանի կարևոր հուշարձաններից Բաղաբերդի ամրոցը կառուցվել է IV դարում և ժամանակի ընթացքում ստացել ռազմավարական կարևոր նշանակություն։ Բաղաբերդը եղել է Սյունիքի վերջին երկու թագավորների նստավայրը։

2024 թվականից Բաղաբերդի ամրոցում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ ղեկավար պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանի և վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանի գլխավորությամբ, իրականացնում է պեղումներ: Աշխատանքներն իրականացվել են ստորին բերդի մուտքի դիմաց և մուտքի ներքին հատվածում, պարսպի երկայնքով և հյուսիսային բոլորաձև աշտարակում։ Պեղվել են շուրջ 70 քառակուսի մետր մակերեսով տարածք և մինչև 1․2 մ հզորությամբ հողաշերտ։ Պեղումների արդյունքում ի հայտ են եկել մշակված ժայռերի վրա դրված պարսպապատի հիմքերը, մուտքից ներս գտնվող թեքահարթակի կրասվաղած հատակը, իսկ աշտարակում՝ մեծ հրդեհի հետևանքով առաջացած շերտը։
Սյունյաց թագավորների ամրոցում հայտնաբերվել են նաև հողով ծածկված սենյակներ, մոնումենտալ կառույց, գտածոներից՝ կուժեր, կճուճներ, սպասքի նմուշներ և այլն: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են հիմնականում 13-14-րդ դարերին թվագրվող գտածոներ:

Ըստ ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակված նախագծի՝ նախատեսվում է իրականացնել ամրոցի պարիսպների ու ներքին շինությունների ամրակայում ու մասնակի վերականգնում, ամրոցի աշտարակների արտաքին շերտի վերականգնում, ճեմուղիների ստեղծում։

Կապան այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Բարաբաթում թաղամասում գտնվող 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով այստեղ իրականացվել են պեղումներ, ապա նաև վերականգնման ծավալուն աշխատանքներ։ Արդյունքում՝ տասնամյակներով խոնարհված եկեղեցին կրկին դարձել է գործող։