ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման, այդ թվում՝ տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների բացման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հետ կապված հարցերի շուրջ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Կողմերը նաև …

