Իրանի Զինված ուժերի պատվիրակութունն այցելել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած Ակնայի շրջան։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Շարունակվում է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատվիրակության այցը Ադրեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներ»,- ասվում է հրապարակումներում։ Նշվում է, որ այցի ընթացքում Ակնայում է եղել նաև Ադրեջանում Իրանի դեսպանը։ Տաթև Ֆռանգյան

