Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի «օմիկրոն» և «դելտա» շտամը ներառել է ներկայում շրջանառվողների և մտահոգություն առաջացողների ցուցակում, մինչդեռ «ալֆա», «բետա» և «գամմա» շտամները դասվել են նախկինում շրջանառվողների խմբում։ Այս մասին ՏԱՍՍ-ի լրագրողին հայտնել են ԱՀԿ գրասենյակից՝ պարզաբանելով, որ երկու խմբի բաժանումը պայմանավորված է նրանով, որ «ալֆա», «բետա» և «գամմա» շտամներն այժմ չափազանց հազվադեպ են հանդիպում։ …