Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման գործում՝ այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարգավիճակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը: «Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը: Դրա շրջանակում՝ մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ խթանելու Հարավային …

