Բաքվում ակնկալում են, որ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում իրականացրած անձինք պատասխանատվության կենթարկվեն

Լուրեր

06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում ակնկալում են, որ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան դեմ սադրանքը մանրամասն կհետաքննվի, և այդ սադրանքն իրականացրած անձինք պատասխանատվության կենթարկվեն։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Աբդուլաևայի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել են արմատական կրոնական խմբավորման անդամներ, և այս միջադեպը լրջորեն բարձրացնում է դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության հարցը։

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ դիվանագետների անվտանգությունը պետք է ապահովի ընդունող երկիրը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան։ Այս առումով կարևոր է, որ բրիտանացի նախարարը որպես առաջնահերթ խնդիր նշել է դիվանագիտական անձնակազմի անվտանգությունը։ Ինչ վերաբերում է «կարծիքի արտահայտման ազատություն» արտահայտությանը, ապա ազատ հասարակության մեջ այս սկզբունքի կիրառման եղանակները/կանոնները, որոնք կապ չունեն Լոնդոնում մեր դեսպանատան վրա հարձակման հետ, հավանաբար, լավ հայտնի են Բրիտանիայի համապատասխան կառույցներին, որը հին արևմտյան ժողովրդավարություն է։ Հակառակ դեպքում՝ «ազատություն» արտահայտության քողի տակ ցանկացած արմատական և անօրինական գործողությունների մեկնաբանումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել երկրի անվտանգության համար»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան