Ադրբեջանի և Իրանի կառավարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Արցախի գրավյալ տարածքների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր հաստատելու վերաբերյալ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական կողմից հուշագիրը ստորագրել է փոխվարչապետ, հանձնաժողովի համանախագահ Շահին Մուսթաֆաևը, իսկ իրանական կողմից՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, հանձնաժողովի համանախագահ Ռուստամ Ղասեմին։ Նշենք, որ այսօր Բաքվում անցկացվում է …