Հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանում
Հասարակություն
16.08.2022 | 18:502022 թվականի օգոստոսի 16-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։
Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին․ տեղեկացնում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։