ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը։ Գործը կապված է հրանոթի արկերի մատակարարման հետ։ Ըստ ԱԱԾ նյութերի՝ կրակոցները չեն համապատասխանել ստանդարտին։ Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միհրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ …

