Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է․ քաղաքապետարան
Ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։
Ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։