Օգոստոսի 16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և Երևանի մետրոպոլիտենի Բարեկամության, Չարբախի, Շենգավիթի, Բաղրամյան կայարաններում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Մետրոպոլիտենի մյուս կայարաններում տեղազննման …

