Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ: Օրակարգում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն, է որով առաջարկվում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։ Նախագիծը հրատապության կարգով է քննարկվում, հետևաբար 24 ժամում պետք է երկու ընթերցում անցնի։