Արցախից տեղահանվածների բնակարանային հարցը գերխնդիր է. Արցախի ԱԺ նախագահ

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ՝ հանդիպում ունենալով շտաբի աշխատակիցների և քառասունչորսօրյա պատերազմի հետևանքով զոհված անձանց բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի օպերատիվ շտաբից։

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով անմեղ զոհերի հիշատակը, ցավակցություն և զորակցություն հայտնել զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Այնուհետև Միքայել Վիրաբյանն Արցախի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է տեղեկատվություն օպերատիվ շտաբի կողմից վերջին շրջանում կատարած աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպման առանցքային թեման քառասունչորսօրյա պատերազմում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքներին հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատների տրամադրման գործընթացն էր:

«Տասնամյակներ շարունակ Արցախի ժողովուրդը բազում զրկանքներ է կրել, և Արցախի իշխանությունները փորձել են անել հնարավորը՝ թեթևացնելու նրանց վիճակը: Ուշադրության կենտրոնում են հատկապես արցախյան վերջին պատերազմի հետևանքով բռնի տեղահանված զոհվածների ընտանիքները։ Այսօր Արցախի իշխանությունների գերխնդիրն է ՝ օր առաջ լուծել բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման հարցը:

Ամիսներ առաջ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի, Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի, ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ հանդիպում ենք ունեցել զոհվածների բռնի տեղահանված ընտանիքների անդամների հետ, այդ մասին իրազեկել Հանրապետության նախագահին, ում որոշմամբ էլ խնդիրը դարձել է մեր երկրի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում գտնվող և հնարավորինս շուտափույթ լուծում պահանջող հարց», – իր խոսքում մասնավորապես նշել է ԱՀ խորհրդարանի ղեկավարը։

Հանդիպման ընթացքում ևս վեց շահառուների հանձնվել են սերտիֆիկատներ։
Շտաբի պետ Միքայել Վիրաբյանը շեշտել է,որ գնման համար տուն գտած շահառուները, առանց որևէ խնդրի, կարող են ստանալ սերտիֆիկատները՝ դիմելով Օպերատիվ շտաբ։ Նրա խոսքով՝ սերտիֆիկատներ ստացած քաղաքացիների թիվը հասել է երեսուներկուսի, որոնցից վեցն իրացման փուլում է, երկուսն՝ ավարտված։
Ա
նդրադարձ է կատարվել նաև տեղահանված քաղաքացիներին 40 000-ական դրամի չափով աջակցության տրամադրման ծրագրին: Հայտերն ուսումնասիրվում և քննարկվում են Արցախի Հանրապետությունում՝ բնակարանային հարցերի կոմիտեում։