Մակրոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն
16.08.2022 | 17:13Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում՝ առայժմ չբացահայտելով զրույցի մանրամասները, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մակրոնի ու Զելենսկիի միջև հեռախոսազրույցն ավարտվել է»,- հայտնել են Ֆրանսիայի առաջնորդի վարչակազմից։
Ելիսեյան պալատի տվյալներով՝ զրույցը շարունակվել է 1 ժամ 20 րոպե։
Ավելի վաղ նախագահի շրջապատից նշում էին, որ Մակրոնը մտադրվել է Զելենսկիի հետ քննարկել, մասնավորապես, Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։
Տաթև Ֆռանգյան