ՌԴ-ն սպասում է հայկական կողմի պատասխանին՝ կապված ՀՀ ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի հետ

Լուրեր

09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
Բոլորը

Ռուսաստանը սպասում է հայկական կողմի պատասխանին՝ կապված ՀՀ ԱԳ նախարարությանն ուղարկված բողոքի նոտայի հետ։ Այսօր կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։

«Մենք պատրաստ ենք հաստատել ՀՀ ԱԳՆ-ին համապատասխան նոտա ուղարկելը, համապատասխան հայտարարություն է արել Երևանում ՌԴ դեսպանատունը, և այսօր ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կառուցողական զրույց է ունեցել Հայաստանի ԱԳՆ-ի  ղեկավարության հետ։ Մենք պատասխանի ենք սպասում»,- ասել է Նեչաևը։

Նշենք, որ նախօրեին Երևանում ՌԴ դեսպանատունը նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ կապված տեղական որոշ լրատվամիջոցներում հրապարակումների հետ, որոնցում օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մեջ Մոսկվայի հասցեին մեղադրանքներ են հնչում։

Հավելենք, որ Factor.am-ը փորձեց ԱԳՆ-ից ճշտել՝ արդյո՞ք պաշտոնական Երևանն արձագանքե՞լ է ռուսական կողմի բողոքի նոտային, և եթե այո՝ ի՞նչ արձագանք է եղել։ Ի պատասխան՝ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը նշեց հետևյալը․ «Հիշյալ նոտան ստացել ենք և սահմանված կարգով կարձագանքենք»։

Տաթև Ֆռանգյան