Մեկնարկել է ԵՄ հայաստանյան գրասենյակի նախաձեռնած՝ գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների ծրագրի մեկնարկի միջոցառումը։ Ներկա են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. տկն Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տկն Անն Լույոն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։

