Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Արգենտինայի արտաքին գերատեսչությունների միջև

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարությունում (ԱՀՄԱՊՆ) օգոստոսի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արգենտինյան Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։ Խորհրդակցություններն անցկացրել են  Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Արգենտինայի ԱՀՄԱՊ նախարարի տեղակալ Պաբլո Տետամանտին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկեցին երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների դրական ընթացքը: Կարևորվեց հայ-արգենտինյան պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական և միջխորհրդարանական կապերի զարգացումը: Շեշտվեց երկկողմ հարաբերություններում առևտրատնտեսական կապերի աշխուժացման կարևորությունը։

Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին։

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, վերջինիս խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման նպատակով:

Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալին ընդունեց Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտյագո Կաֆիերոն։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին քաղաքական խորհրդակցությունների արդյունքներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները, քննարկվեցին հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների սերտացման հարցեր։

Արգենտինա այցի ընթացքում ՀՀ ԱԳ փոխնախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունեցին մշակույթի նախարար Տրիստան Բաուերը, պաշտպանության նախարար Խորխե Տայանան, Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի անդամներն ու Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի նախագահ Էդուարդո Վալդեսը»,- ասվում է հաղորդագրությունում: