ԱՄՆ-ը և Իրանը կանգնած են համաձայնության շեմին. VOA-ի անդրադարձը

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը մանրակրկիտ կերպով ուսումնասիրում են 2015 թվականի Իրանի միջուկային գործարքը փրկելու վերջնական առաջարկի նկատմամբ Իրանի կողմից ցուցաբերվող ամեն մի քայլ: Համաձայնագրի վերականգնման շուրջ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները շարունակվում են արդեն 16 ամիս, գրում է Ամերիկայի ձայնը:

Այն բանից հետո, երբ Իրանը երեքշաբթի օրը ներկայացրեց 2015 թվականին կնքված Իրանի միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելու մասին Եվրամիության միջնորդների առաջարկին գրավոր պատասխան, Բայդենի վարչակազմը հայտարարեց, որ համագործակցում է իր եվրոպացի գործընկերների հետ՝ Թեհրանի պատասխանը ուշադիր կերպով դիտարկելու համար:

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի խոսքերով, «Մենք վստահ ենք, որ ԱՄՆ-ի ու Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադարձն Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու լավագույն և իսկապես ամենաարդյունավետ միջոցն է»։

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս բերեց համաձայնագրից և նորից պատժամիջոցներ սահմանեց ընդդեմ Իրանի։ Դրանից հետո էր, որ Իրանը վերսկսեց իր միջուկային ծրագիրը, միեւնույն ժամանակ հայտարարելով, որ այն բացառապես խաղաղ նպատակներ ունի:

Իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին ասում է, որ 2022 թվականին Թեհրանի միջուկային ծրագիրը շատ է տարբերվում 2015 թվականի ծրագրից: Նրա խոսքերով, հենց իրանցիներն են ասում, որ իրենք հսկա առաջընթաց են գրանցում, և ծրագիրը առաջ է ընթանում շատ արագ:

Իրանագետներից Ալեքս Վաթանկան Skype-ի միջոցով Ամերիկայի ձայն-ին ասել է, թե Իրանում իր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, այս գործարքը վերականգնելու հարցում Իրանում առկա է մեծ լավատեսություն: Ռուսաստանի դեմ սկսված պատժամիջոցների հետևանքներն Իրանին ավելի են մղում դեպի գործարքը վերականգնելու բանակցություններ:

«Եվ հենց հիմա բացվել է ավելի շատ նավթ վաճառելու հնարավորություն: Ու քանի որ Իրանն ունի ֆինանսական մեծ խնդիրներ, սա մի լավ հնարավորություն է այդ նպատակին հասնելու համար»,- ասում է վերլուծաբանը:

ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ մեկ այլ խնդիր է Իրանում պահվող ամերիկացիների ազատ արձակումը։ Քաղաքական մեծաթիվ գործիչներ են ասում, որ Իրանի հետ ցանկացած նոր համաձայնագիր պիտի հիմնված լինի ամերիկացիներին ազատ արձակաելու պայմանի վրա:

Իրանի լրատվամիջոցները չորեքշաբթի օրը, մեջբերելով արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքերը, տեղեկացրել են, որ Իրանը պատրաստ է ամերիկացի բանտարկյալներին փոխանակել Միացյալ Նահանգներում իրանցի կալանավորների հետ: