Բարեկամության կամուրջը, որը մենք միասին կառուցեցինք, մարմնավորում է Հայաստան-Վրաստան համագործակցությունն ու բարեկամությունը: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Վրաստան-Հայաստան սահմանին Դեբեդ գետի վրա նոր ճանապարհային կամրջի բացման պաշտոնական արարողության ժամանակ, որին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։ Ղարիբաշվիլիի խոսքով, երկու պետությունների տարածքում կառուցված 160 մետր …

