Սերբիայում ապրիլի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների ավելի քան 82 տոկոսը մշակելուց հետո հաղթում է նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխող Սերբական առաջադիմական կուսակցության (ՍՊԿ) գլխավորած «Միասին ամեն ինչ կարող ենք» կոալիցիան՝ հավաքելով ձայների 44,4 տոկոսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Արդեն պարզ է, որ Վուչիչը կպահպանի նաև նախագահի պաշտոնը։ Խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ՝ նա, նախնական տվյալներով, …