Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը «Օլիմպավանում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է տպավորություններով. «Գնացել էի ոսկու հետևից և կարողացա այն նվաճել։ Երկրորդ անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն։ Առաջին անգամ ավելի դժվար էր։ Այս անգամ պատասխանատվության զգացումն էր, որ լարվածություն էր առաջացնում։ Առաջին օրվա գոտեմարտերից գոհ չեմ։ Եզրափակիչի ժամանակ կարողացա հաղթահարել լարվածությունը։ Չէի ասի, …