ՀՌՀ-ն պարզաբանում է հարցը՝ արդյո՞ք եթերից կզրկվեն մի շարք հեռուստաալիքներ

Լուրեր

09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր գումարել է նիստ, որի օրակարգում եղել է «Արմենիա Թի-Վի» ՓԲ, «Հուսաբեր» ՓԲ, «Շանթ» ՍՊ, «Ա-ԹիՎի» ՍՊ, «Մուլտի մեդիա-կենտրոն ԹիՎի» ՓԲ, «Շարկ» ՍՊ, «Դար-21» հեռուստաընկերություն» ՓԲ, «ԱՌՓԻ մեդիա» ՍՊ, «ՄՈ ԹիՎի մեդիա հոլդինգ» ՓԲ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»» ՓԲ ընկերությունների կողմից Հանձնաժողովին ուղղված գրությանը (Հանձնաժողովի 15.01.2021 թվականի թիվ 14-Ա և 04.06.2021 թվականի թիվ 93-Ա որոշումները անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ) գործող օրենսդրության շրջանակում պաշտոնական մեկնաբանություն տալու վերաբերյալ հարցը: Այս մասին ասվում է ՀՌՀ հաղորդագրությունում։

Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացնելով հարցը նշեց. «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության կողմից 2021 թվականին անցկացված հանրապետական և մայրաքաղաքային սլոթի մրցույթի արդյունքների բողոքարկման արդյունքում դատարանը բավարարել էր հայցի պահանջը՝ անվավեր ճանաչելով մրցույթի արդյունքները: Դատարանի որոշումից հետո հանրային մուլտիպլեքսում գործող «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության «Առաջինի լրատվական ալիքը» դադարեցրել էր իր գործունեությունը, իսկ հանրային մուլտիպլեքսում գործող հանրապետական և մայրաքաղաքային հեռուստաընկերությունները դիմել էին Հանձնաժողով՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ է լինելու մյուս ընկերությունների հետ՝ արդյոք դադարեցվելո՞ւ է նրանց գործողությունը, և ինչպե՞ս է այն անդրադառնալու իրենց գործունեության վրա:

Նշենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դատարանի վճիռների կատարումն ապահովելու նպատակով արդեն հայտարարել է հանրային մուլտիպլեքսի սլոթի մայրաքաղաքային և հանրապետական սփռման նոր մրցույթներ, սպառելով օրենքով իր լիազորությունների շրջանակը՝ ուղղված վճիռների կատարման ապահովմանը։

Հանձնաժողովը, հաշվի առնելով հարցի հույժ կարևորությունը, որոշեց տալ պարզաբանում՝ տարընթերցումներից խուսափելու համար: