Հայաստանի և Վրաստանի վարչապետները ներկա են գտնվել Բարեկամության կամրջի գործարկման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Վրաստանի և Հայաստանի Հանրապետության պետական ​​սահմանի Սադախլո-Բագրատաշենի սահմանային անցակետերում՝ Դեբեդ գետի վրա, նոր, Բարեկամության կամրջի շինարարությունն ավարտվել է, և կամուրջն արդեն սպասարկում է երկու երկրների քաղաքացիներին և հյուրերին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել նոր ճանապարհային կամրջի բացման պաշտոնական արարողությանը։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) ֆինանսական աջակցությամբ Վրաստանն ու Հայաստանը սահմանային անցակետում նոր կամուրջը համատեղ են կառուցել։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը երկու երկրներին կամրջի կառուցման համար հատկացրել է մինչև 7,4 մլն եվրո։

Վրացական կողմից շինարարությունը ղեկավարել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Համատեղ կամուրջի կառուցումը, ըստ պաշտոնական տեղեկատվության, եզակի ծրագիր է տարածաշրջանում։ Հաշվի առնելով, որ կամրջի մի մասը գտնվում է Վրաստանի, իսկ մյուս մասը՝ Հայաստանի տարածքում, երկու պետությունները կամրջի կառուցման նախագիծը համատեղ են իրականացրել։ EBRD-ի ֆինանսավորումը նույնպես հավասարապես բաշխվել է երկու երկրների միջև։

Սա 4 գոտի ունեցող 160 մետր երկարությամբ կամուրջ է՝ երկու կողմից 2,4 մ լայնությամբ հետիոտնային մայթերով։

Նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխանող կամուրջը կբարելավի ճանապարհային անվտանգության որակը ինչպես երկու երկրների քաղաքացիների և այցելուների, այնպես էլ տարանցիկ փոխադրամիջոցների համար։