ԱՄՆ նախկին փոխնախագահը կարող է հարցաքննվել Կոնգրեսի հանձնաժողովում

Լուրեր

10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
Բոլորը

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսն ասել է, որ անցյալ տարվա հունվարի 6-ին Կապիտոլիումում տեղի ունեցած խռովությունը հետաքննող Կոնգրեսի հանձնաժողովին ներկայանալու կանչը կդիտարկի «պատշաճ ուշադրությամբ», գրում է Ամերիկայի ձայնը։

Անցյալ տարվա հունվարի 6-ին Կապիտոլիումի դեմ իրականացված հարձակման ժամանակ երկրի փոխնախագահ Մայք Փենսը հայտնվել էր ցուցարարներից մի քանիսի թիրախում, որոնք պահանջում էին նրան կախաղան բարձրացնել այն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջից հրաժարվելու համար: Հիշեցնենք, որ Թրամփը Փենսից պահանջել էր չեղարկել ընտրություններում ՝ իր պարտությունը:

Ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի մասին հրապարակումից հետո Թրամփի մոտ 2000 կողմնակիցներ ներխուժեցին Կապիտոլիում և մի քանի ժամ արգելափակեցին շենքը:

Մի քանի նահանգներում անցկացված հավաքների ժամանակ Փենսը վերջերս հանդես է եկել այնպիսի հայտարարություններով, որոնք ստիպում են հավատալ, որ նա իրոք կկանգնի Կոնգրեսի հանձնաժողովի առջեւ:

«Պատմության մեջ աննախադեպ կլինի, երբ փոխնախագահին կանչեն Կապիտոլիումում ցուցմունք տալու: Բայց, եթե երբևէ որևէ պաշտոնական հրավեր լինի, մենք կդիտարկենք պատշաճ կերպով»,- ասել է նա:

Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը պատրաստվում է վերսկսել լսումները սեպտեմբերին` ամառային արձակուրդից հետո:

Հանձնաժողովն արդեն լսել է Փենսի երկու հիմնական օգնականների ցուցմունքները: Նրա աշխատակազմի ղեկավար Մարք Շորթը և նրա փաստաբան Գրեգ Ջեյքոբը տվել են վկայություններ այն մասին, որ Թրամփն, այո, ճնշում գործադրել է փոխնախագահի վրա` պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները:

Հանձնաժողովի նախագահ Բենի Թոմփսոնը ավելի վաղ ասել էր, որ հանձնաժողովը բացառել է Փենսին նիստին մասնակցելու կանչ ուղարկելու հնարավորությունը` ակնարկելով Շորթից և Ջեյքոբից արդեն իսկ ստացված «կարևոր տեղեկությունները»: